Հայաստանի զինկոմիսարիատները մահացած եւ վիրավոր զինծառայողների մասին տվյալները 3 օրվա ընթացքում կփոխանցեն սոցիալական ապահովության բաժիններ։  Այս մասին որոշումն ընդունվել է հոկտեմբերի 13-ին Կառավարության նիստում։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի խոսքով՝ դա թույլ կտա ավելի արագ թոշակներն ու նպաստները փոխանցել զինվորներին եւ կամավորներին կամ նրանց ընտանիքներին։