Outlast խաղի առաջին մասին կամ երկրորդի դեմո տարբերակին արդեն ծանոթ գեյմերները կհամաձայնեն, որ դրանք իդեալական են վիրտուալ իրականությունում (VR) խաղալու համար, սակայն խաղը ստեղծողները հայտարարել են, որ առաջիկայում Outlast II-ը չի ունենա VR տարբերակ: Այս մասին հայտնում է PlayStation LifeStyle-ը:
Խաղը մշակող Red Barrels ստուդիայի տնօրեն Ֆիլիպ Մորանը հաստատել է, որ Outlast II խաղը գոնե սկզբնական շրջանում չի ունենա VR տարբերակ:
«Իսկապես որակյալ VR խաղ ստեղծելու համար, պետք է այն զրոյից սկսել: Քանի որ մեր թիմը բաղկացած է ընդամենը 20 հոգուց, մենք կարող ենք միայն մեկ բանի վրա կենտրոնանալ: Outlast2-ի թողարկումից հետո միայն արժե մտածել խաղի VR տարբերակը ստեղծելու նպատակահարմարության մասին»,- ասել նա:
Outlast II խաղը կթողարկվի հաջորդ տարվա առաջին եռամսյակում:




























