Մոսկվան Վաշինգթոնից որեւէ պաշտոնական հարցում կամ մեղադրանք չի ստացել ամերիկյան սերվերների վրա ցանցահենային հարձակումների վերաբերյալ․։ Այս մասին հոկտեմբերի 13-ին ճեպազրույցի ընթացքում հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ ՄԱրիա Զախարովան։

Նման հարցումները նրա խոսքով, պետք է մանրակրկիտ հիմնավորված լինեն։ «Հետեւաբար նման հիմնավորումներ կամ փաստեր ամերիկյան կողմը պարզապես չունի»,- ասել է Զախարովան։

Նրա խոսքով Մոսկվան մեկ տարի շարունակ բազմիցս ԱՄՆ աշխատակազմին առաջարկել է տեղեկատվական տարածքում հակաիրավական գործողությունների դեմ պայքարի հարցերով միջգերատեսչական ձեւաչափով երկկողմանի խորհրդակցություններ վարել եւ հիմա էլ վերահաստատում է այս հարցում իր պատրաստակամությունը։

Հիշեցնենք, որ այս ամռանը հայտնի է դարձել, որ ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության համակարգչային համակարգը ենթարկվել է ցանցահենային հարձակման։ Ցանցահենների ստացած փաստաթղթերը հրապարակվել էին WikiLeaks կայքում։ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները ու ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտարարել էին ցանցահենային հարձակումներին Ռւոսաստանի առնչության մասին, ասելով, որ այդ միջոցով Ռուսաստանն իբրեւ նպատակ ունի ազդել նախագահական ընտրությունների արդյունքի վրա։