Թաիլանդի ազգային օրենսդիր ասամբլեան հոկտեմբերի 13-ին ավարտել է իր արտակարգ ժողովը, այդպես էլ թագաժառանգ արքայազնին չհրավիրելով ընդունել գահը, ինչպես նախատեսված է երկրի օրենսդրությամբ։

Պատգամավորների հանդիպումը ավարտվել է հանգուցյալ թագավոր Պումիպոն Ադուլյադետայի հիշատակին ինը րոպե լռությամբ։ Նստաշրջանը հեռարձակվում էր Թաիլանդի բոլոր հեռուստաալիքներով։

Ավելի ուշ երկրի վարչապետ Պրայուտ Չան- Օչան լրագրողներին հայտնել էր, որ Թաիլանդի թագաժառանգ  արքայազն Վաչիրալոնգկորնը ինքն էր խնդրել չշտապել ֆորմալ ընթացակարգերի հարցում ՝ «իրեն հնարավորություն տալով սգալ ազգի հետ միասին»։ «Մեզ ճիշտ ժամանակ ընտրելու հնարավորություն տվեք»,- ասել է Չան-Օչան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Թաիլանդում հոկտեմբերի 14-ից մեկ տարով սուգ է հայտարարվել։ Բոլոր ժամանցային միջոցառումները 30 օրով հետաձգվել են։ 30 օր երկրում իջեցված կմնան պետական դրոշները։