Բրիտանական կատուն դարձել է Մոսկվայի մետրոյի «Շեքսպիրյան» անվանական գնացքի թարմացված երթուղու առաջին ուղեւորներից մեկը, հայտնում է մետրոպոլիտենի մամուլի ծառայությունը։
Կատվի ընտրությունը պատահական չի եղել։ Նկարներից մեկում Ուիլյամ ՇԵքսպիրի ձեռքին այս կատվի նմանակն է պատկերված։ «Շեքսպիրը իր ստեղծագործություններում ավելի քան 40 անգամ հիշատակել է կատուներին»,- նշել են մամուլի ծառայությունից, հայտնում է Lenta–ն։
«Շեքսպիրյան» գնացքը ձեւավորված է մեծանուն դրամատուրգի ստեղծագործությունների մեջբերումներով։ Նաեւ վագոններում տեղադրված են QR հղումներ Շեքսպիրին նվիրված ինտերնետային պլատֆորմներին։ Այնտեղ կարելի է նաեւ ստանալ Շեքսպիրի կյանքի ու ստեղծագործության մասին զանազան հարցերի պատասխաններ, մասնակցել մրցույթների ու մրցանակներ ստանալ, այդ թվում ուղեւորություն դեպի Անգլիա։




























