Մեծ Բրիտանիան կարող է վերջիվերջո հրաժարվել ԵՄ-ից դուրս գալուց, քանի որ  երկիրը ստիպված է լինելու ընտրել Brexit-ի կոշտ տարբերակը։ Այս մասին հայտնել է ԵՄ նախագահ Դոնալդ Տուսկը, գրում է Daily Mail-ը;

Լեհաստանի նախկին նախարարը, որը լինելու է Բրյուսելի ու Լոնդոնի միջեւ բանակցությունների մոդերատորներից մեկը, շեշտել է, որ ԵՄ-ից դուրս գալու մասին որոշման չեղարկումը քիչ հավանական է։ Այդուհանդերձ նրա խոսքով Բրիտանիան հնարավորություն չի ունենա իրականացնել Brexit–ի մեղմ տարբերակը, որը նախատեսում է ԵՄ-ին անդամակցության տրամադրած արտոնություններ՝ առանց փաստացի մասնակցության ու միության նկատմամբ պարտավորությունների։ «Իմ կարծիքով կոշտ Brexit-ի միակ իրական այլընտրանքը Brexit -ից հրաժարվելն է»,- ասել է Դոնալդ Տուսկը, հայտնում է Gazeta–ն։