Այսօր՝ հոկտեմբերի 13-ին մահացել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գագիկ Ավետիսյանը: Այդ մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Գագիկ Ավետիսյանը ծնվել է 1965 թ. մայիսի 14-ին, Երեւան քաղաքում:

Նա եղել է «Զվարթնոց» օդանավակայանի ՆԳ գծային բաժնի պետ, Մալաթիայի բաժնի պետ,  Արաբկիրի բաժնի պետ, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ, Արմավիրի մարզային վարչության պետ։ Իսկ  2014 թ. հոկտեմբերի 3-ի հրամանով՝ նշանակվել էր ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ: