Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Սիրիայում ռուսական Զինված ուժերի ավիացիոն խմբի տեղակայման մասին համաձայնագրի վավերացման մասին օրենքը: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Հոկտեմբերի 7-ին ՌԴ Պետդուման վավերացրել էր Սիրիայի տարածքում ռուսական ավիացիոն խմբի անժամկետ տեղակայման մասին ռուս-սիրիական համաձայնագիրը, որը ստորագրվել էր 2015 թվականի օգոստոսի 26-ին, Դամասկոսում:
Համաձայնագրի պայմանների համաձայն՝ Ռուսաստանն ինքն է որոշում ավիացիոն խմբի կազմը՝ Սիրիայի իշխանությունների հետ համաձայնեցմամբ:




























