Հյուսիսային Օսիայի ՆԳՆ-ն նյութեր է նախապատրաստում՝ Մոսկվա-Երեւան երթուղու ավտոբուսի մասնակցությամբ ճանապարհային պատահարի փաստով:

Հանրապետության ՆԳՆ-ում NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ ներկայում նյութեր են հավաքում: Ավտոբուսի երկու վարորդներն էլ զոհվել են:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 14-ին, ժամը 04:30-ի սահմաններում, Վլադիկավկազի մերձակայքում: Իրար են բախվել Մոսկվա-Երեւան երթուղու ավտոբուսն ու «Սկանիա» բեռնատարը:

Պատահարի հետեւանքով 5 մարդ է զոհվել, 27 վիրավոր կա: Հիվանդանոցներում 9 տուժած կա: Ծրագրվում է հենց այսօր ՌԴ ԱԻՆ օդանավով տեղափոխման ենթակա ուղեւորներին Երեւան փոխադրել: