Մոսկվա-Երեւան երթուղին իրականացնող ավտոբուսին ողբերգական վթարից հետո, ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի հանձնարարությամբ կազմակերպվել է առողջական խնդիրներ չունեցող քաղաքացիների վերադարձը Հայաստան:
Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են հոկտեմբերի 14-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 04:30-ի սահմաններում, Հյուսիսային Օսիայիում` Բեսլան քաղաքից 6 կմ հեռավորության վրա, վթարի է ենթարկվել ոչ կանոնավոր ուղեւորափոխադրում իրականացնող Մոսկվա-Երեւան ավտոբուսը:
Ավտոբուսի 50 ուղեւորներից 27-ը, ովքեր բուժօգնության կարիք չունեն, գտնվում են Բեսլանի մշակույթի տանը։ Նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ օգնություն։
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի հանձնարարությամբ կազմակերպվել է առողջական խնդիրներ չունեցող քաղաքացիների վերադարձը Հայաստան։
Նրանց Երեւան տեղափոխող ավտոբուսն արդեն ճանապարհին է։
Այս պահին վթարի վայրում աշխատում են փրկարարները, ոստիկանները, շտապ օգնության աշխատակիցները:
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում ձեւավորված օպերատիվ խումբն ուսումնասիրում է դեպքի մանրամասներն ու հետեւանքները:



























