Ուղեւորատար ավտոբուսի վարորդները, որը Բեսլանի մոտ վթարի էր ենթարկվել, վերջերս պատասխանատվության էին ենթարկվել ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են պատահարի վայրում աշխատող ոստիկանները:

Վարորդներից մեկը վարչական պատասխանատվության է ենթարկվել 2016-ի ապրիլին՝ ամրագոտին չկապելու համար: Պատասխանատվության է ենթարկվել նաեւ ավտոբուսի երկրորդ վարորդը՝ Մոսկվայում արագությունը գերազանցելու համար: Նա ճանապարհային երթեւեկության կանոնները խախտել է հավանաբար նույնպես այս տարվա ապրիլին: Ոստիկանների տեղեկություններով՝ Մոսկվա-Երեւան ավտոբուսի վարորդներին երթացուցակը տրվել է հոկտեմբերի 2-ին Հայաստանում: Ավտոբուսը պետք է ընթանար Երեւան-Թբիլիսի-Մոսկվա եւ Մոսկվա-Թբիլիսի-Երեւան երթուղով:

Ոստիկանները նշել են, որ ավտոբուսի վթարը տեղի է ունեցել Բեսլանից ոչ հեռու դաշնային մայրուղու վրա, որը շատ լավ լուսավորված է: Նրանք նշել են, որ, որ ավտոբուսը մխրճվել է բեռնատարի մեջ, որը կանգնած էր ճամփեզրին: Պատահարի վայրում ճանապարհն արգելակող ոչինչ չի եղել: Ոստիկանները նշում են, որ լավ լուսավորված մայրուղու վրա առավոտյան ժամը 4-ին, երբ արդեն լուսանում է, ուղղակի անհնար էր, որ վարորդները չնկատեին երթուղային ցուցանակը: Թե որն է վթարի պատճառը՝ ՌԴ Քննչական կոմիտեի քննիչները եւ ոստիկանները պարզում են:

Մոսկվա-Երեւան երթուղու ավտոբուսի վթարը տեղի է ունեցել հոկտեմբերի 14-ի առավոտյան ժամը 04.30-ի սահմանում, ՌԴ տարածքում` Վլադիկավկազ-Բեսլան շրջանցիկ ավտոճանապարհին: 5 մարդ մահացել է, 25-ը տուժել: Ավտոբուսում եղել է 52 մարդ: Վթրից տուժածների համար Բեսլանի Մշակույթի տանը ստեղծվել է ժամանակավոր տեղավորման կետ: