Հայ–ռուսական հարաբերությունները խորանալու ներուժ ունեն, եւ եվրասիական տարածքում միջազգային ինտեգրացիան կարող է դրան միան օգնել։ Այս մասին հոկտեմբերի 14-ին՝ Եվրասիական գործընկերության առաջին միջազգային եւ Հայ–ռուսական միջտարածաշրջանային 5-րդ համաժողովի ժամանակ, ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը (ֆոտոռեպորտաժ)։ 

Կարեն Կարապետյանը նշել է, որ ուրախ է ողջունել հյուրերին աշխարհի հնագույն մայրաքաղաքներից մեկում եւ շեշտել է, որ հայերի առանձնահատկությունը  ուրախության զգացումն է հյուրերի եւ երախտագիտությունը՝ ընկերների նկատմամբ։ 

«Ես ուրախ եմ, որ ընթանում է 5-րդ հայ–ռուսական ֆորումը, այս հարթակը միանշանակ օգտակար է, երբ հանդիպում են գործընկերներն ու ընկերները, որոնք փորձ փոխանակեն եւ օպտիմալ լուծումներ գտնեն, բիզնեսի զարգացման նախադրյալներ ստեղծեն։  Չնայած հայ–ռուսական հարաբերությունների բարձր մակարդակին, մենք հարաբերությունների խորացման ներուժ ունենք։ Եվրասիական տարածքում միջազգային ինտեգրացիան կարող է դրան միան օգնել։

Ուրախ եմ տեսնել,  որ կան մարդիկ, որոնք ներկա են բոլոր այդ հանդիպումներն ։ Որպեսզի ձեր գործում հաջողություն գրանցեք, ես կցանկանայի, որ դուք մի փոքր զգաք Հայաստանը, մշակությունը, պատմությունը»,– ասել է վարչապետը