ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ 2016 թվականի հոկտեմբերի 17-ին` ժամը 12.00-ին կգումարվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով։

Հայաստանի ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ արտահերթ նիստի օրակարգում ներառված են Ընտրական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին, ՀՀ Քրեական եւ Վարչական իրավախախտումների մասին  օրենսգրքերում փոփոխությունների նախագծերը:

Օրակարգում ընդգրկված նախագծերի թվում է նաեւ 2016 թվականի մայիսի 19-ին Բրյուսելում ստորագրված` Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ «Հորիզոն-2020. հետազոտությունների եւ նորարարության շրջանակային ծրագիրը (2014-2020)»:

Նախագծերի մասին առավել մանրամասն կարելի է ծանոթանալ այստեղ: