ՌԴ Զինված ուժերի ՍՈւ-34 ռմբակոծիչները ստրատոսֆերայում թռիչքներ են իրականացրել գերձայնային ռեժիմում: Ինքնաթիռները վարել են Խաբարովսկի երկրամասում տեղակայված Արեւելյան ռազմական շրջանի ՌՕՈւ միավորման ռմբակոծիչային գնդի օդաչուները: Վարժանքն իրականացվել է 2016 ուսումնական տարվա ամփոփիչ ստուգատեսի շրջանակում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌՕՈւ-ի մամուլի ծառայության պետ, գնդապետ Ալեքսանդր Գորդեեւը:
«Օդաչուները օդագնացության վարժություններ են կատարել, փորձարկել են գիշերային ժամին օդանավակայանից թռչելն ու վայրէջք կատարելը, նաեւ թռիչք են իրագործել հանձնարարված չվերթով»,- հայտնել է Գորդեեւը:
Նրա խոսքով՝ օդաչուների համար ամփոփիչ փորձություն է դարձել շրջանի ավիացիոն զորավարժարաններից մեկում թռիչքային զույգով պայմանական թշնամու ցամաքային օբյեկտների ռմբահարման մշակման մարտավարական թռիչքային վարժանքը:




























