Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վհաժողովի հոկտեմբերի 14-ին լիագումար նիստում ընդունվեց «Միգրացիոն քաղաքականության ազդեցությունը Եվրոպայի բնակչության դիմանիկայի վրա» մասին բանաձեւ:

NEWS.am-ի հատուկ թղթակիցը Ստրասբուրգից հաղորդում է, որ բանաձեւեի հեղինակն է նորվեգացի Քրիստին Ջոնսենն է: Նա իր խոսքում նշեց, որ Եվրոպայում «ժողովրդագրական ձմեռ» է. յուրաքանչյուր կին ունենում է 1,5 երեխա: Միեւնույն ժամանակ, ըստ պատգամավորի, Եվրոպայի խորհուրդը շարունակում է ունենալ ամենատարեց բնակչությունն աշխարհում` շնորհիվ այն բանի, որ մարդիկ 65-ն անց են:

«Խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է ներգրավել երիտասարդ փորձառու միգրանտների: Ներկայիս միգրացիոն հոսքը պետք է ճիշտ օգտագործել, իսկ դրա համար անհրաժեշտ է, որ Եվրոպայի խորհրդի անդամ երկրները մշակեն երկարաժամկետ ռազմավարություն, որը հիմնված կլինի աշխատաշուկայի վրա եւ հնարավորություն կտա` ներգրավվելու միգրանտներին»,- ասաց զեկույցի հեղինակը:

Զեկույցին կողմ արտահայտեցին ելույթ ունեցող պատգամավորները: Այն ընդունվեց 45 կողմ ձայնով:

Այնուհետեւ պատգամավորներին հնարավորություն տրվեց անդրադառնալու իրենց նախընտրած թեմաներին:

ԵԽԽՎ աշնանային նստաշրջանն ասքանով ավարտվեց:

Նշենք, որ այս նստաշրջանում ելույթ ունեցան Ֆրանսիայի նախագահը, Գերմանիայի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարները, Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահը:

Աիդա Հովհաննիսյան, Ստրասբուրգ