Արմավիրի մարզի Մերձավան գյուղի դպրոցի տնօրենը հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում։ NEWS.am-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել իրավապահների ստուգումներից։ Նախնական տեղեկություններով՝ իրավապահները պարզել են, որ Մերձավանի դպրոց տնօրենը չարաշահելով իր պաշտոնական լիազորությունները՝ որդուն 2014 թվականից գրանցել է  դպրոցի պահակի հաստիքում, սակայն վերջինս  չի աշխատել պահակ եւ ստացել է աշխատավարձ։ Պարզվել է, որ նման հաստիք զբաղեցրել է նաեւ փոխտնօրենի որդին նույն կարգավիճակով։ Այս բացահայտումների վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում։

Տեղեկություններ կան, որ կառավարության հոկտեմբերի 13-ի նիստում վարչապետի հայտարարությունը պատահական չի եղել, նման հիմքեր է։ Ամենայն հավանականությամբ առաջիկայում այլ դպրոցներում  նույնպես կլինեն բացահայտումներ։

Հիշեցնենք, որ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության հոկտեմբերի 13-ի նիստում հայտարրել է հանրակրթական դպրոցներում ղեկավարության ընտրությունների վրա չպետք է ազդեն ազգակցական կապերն ու շահերի բախումը:

Նա Հայաստանի Կրթության եւ գիտության նախարարությանն ու մարզպետերին, ինչպես նաեւ Երեւանի քաղաքապետին հանձնարարեց 7 օրվա ընթացքում ընտրությունների այնպիսի մեխանիզմ ներկայացնել, որը կբացառի ծանոթի միջոցով նշանակումները:

«Օրինակ՝ մայր ու աղջիկ նույն դպրոցում են: Կամ այլ օրինակներ, որոնք մասին գիտեք: Պարզապես հարկավոր է տարբերակել, թե որ նշանակումներն են օբյեկտիվ, որոնք՝ սուբյեկտիվ»,- նշել էր Կարապետյանը: