Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը չի պատասխանել Հայաստանում իր քաղաքական պլանների մասին հարցերին։ Երեւանում Հայ–ռուսական միջտարածաշրջանային 5-րդ համաժողովի շրջանակներում նա ասել է, որ իր պլանները նույնն են մնում։ Արա Աբրահամյանը չի պարզաբանել, թե կմասնակցի արդյոք ինքը 2017-ի խորհրդարանական ընտրություններին։

Հարցին, թե ֆինանսավորում է արդյոք ինքը «Հայկական վերածնունդ» կուսակցությանը, Աբրահամյանը պատասխանել է. «Հայկական վերածնու՞նդ»։ Ես չգիտեմ»։