ՀԱՊԿ առաջնորդները Լեռնային Ղարաբաղի հարցով հայտարարություն չեն անելու, ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ–ը։ «Ո՛չ, այսօր ոչ»,– ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով հարցին, թե ՀԱՊԿ առաջնորդները Լեռնային Ղարաբաղի  հարցով հայտարարություն կանեն, թե ոչ։

Հիշեցնենք, որ նախօրեին ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն ասել էր, որ ՀԱՊԿ անդամ երկրները Երեւանում Հավաքական անվտանգության խորհրդի ավարտին առանձին հայտարարություն կանեն ղարաբաղյան հակամարտության հարցով։ «Կլինի առանձին հայտարարություն ղարաբաղյան հակամարտության հարցով եւ միջազգային անվտանգության եւ կայունության վրա ՀՀՊ համակարգերի միակողմանի տեղակայման ազդեցության մասին»,– ասել է Ուշակովը։