ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հերքել է շշուկները, թե Սերժ Սարգսյանը Վլադիմիր Պուտինի հետ համաձայնեցրել է Հայաստանի վարչապետի թեկնածությունը։ «Ոչ, դա այդպես չէ։ Կատարյալ աբսուրդ է»,– ասել է նա լրագրողներին, փոխանցում է ՏԱՍՍ–ը։
Հիշեցնենք, որ Հայաստանի նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը նախքան այդ պաշտոնին նշանակվելը զբաղեցնում էր «Գազպրոմ էներգահոլդինգ» ԲԲԸ միջազգային նախագծերի գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը։




























