Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Ռոստովի նահանգապետ Վասիլի Գոլուբեւի գլխավորած պատվիրակությանը:
Վարչապետը վստահություն է հայտնել, որ պարոն Գոլուբեւի մասնակցությունը Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովին նոր թափ կհաղորդի տարածաշրջանային փոխգործակցությանը:
Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ առկա է տնտեսական փոխգործակցության ընդլայնման մեծ ներուժ, ինչի իրացման նպատակով հայկական կողմն առաջիկայում ռուս գործընկերներին կներկայացնի ներդրումային ծրագրերի փաթեթ: Կառավարության ղեկավարը հեռանկարային է համարել համագործակցության զարգացումը մի շարք ոլորտներում, այդ թվում գյուղատնտեսության եւ զբոսաշրջության:
Ռոստովի նահանգապետը նշել է, որ պատրաստ է քայլեր ձեռնարկել Հայաստանի մարզերի եւ գործարար շրջանակների հետ փոխգործակցության զարգացմանն ու առեւտրաշրջանառության ծավալների ավելացմանը նպաստելու նպատակով: Այդ գործում Վասիլի Գոլուբեւը կարեւորել է նաեւ Ռոստովի հայ համայնքի ակտիվ գործունեությունն ու ներգրավվածությունը:
.jpg)
.jpg)
.jpg)




























