Մոսկվա- Երեւան երթուղու ավտոբուսի վթարից տուժած ուղեւորներից մեկին՝ 10-ամյա Դիանա Դավթյանին մի քանի ժամ առաջ վիրահատել են, վիրահատությունը հաջող է անցել, հայտնում է «Միր» հեռուստաընկերությունը։
Նրա դիմածնոտային վնասվածք էր ստացել։ Ավելի վաղ վիրաբույժները բարդ վիրահատություն էին արել մի տասնհինգամյա պատանու։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ Վլադիկավկազի հիվանդանոցնում 10 տուժած կա։
Նորիկ Կաղրամանյան․ 1950 թ․ ծնված,ուղեղի ցնցում, Վլադիկավկազի հանրապետական հիվանդանոց
Ժասմին Հարությունյան, 1949թ․ ծնված, կոնքազդրային ոսկորի վնասվածք Վլադիկավկազի Հանրապետական հիվանդանոց
Սեյրան Պողոսյան, 1990թ․ ծնված, ծնկի կոտրվածք, Վլադիկավկազի Հանրապետական հիվանդանոց
Հրանտ Բաղդասարյան, 1949 թ․ ծնված, վիճակը ծանր է , Շտապ օգնության կլինիկական հիվանդանոց
Ալան Սաթինյան, 1978թ․ ծնված, վիճակը միջին ծանրության, Շտապ օգնության կլինիկական հիվանդանոց
Վլադիկավկազ քաղաքի մանկական հանրապետական կլինիկական հիվանդանոցում հինգ երեխա է գտնվում։ 2005 թ․ ծնված Դիանա Դավթյանի վիճակը միջին ծանրության է գնահատվում, նրա մոտ ծնոտի վնասվածք է։ 2001 թ․ ծնված Պավել Պոլուխինի, 2000 թ․ ծնված Ալեքսեյ Ռոսոմախինի, 2000 թ․ ծնված Ալեքսանդր Գալատովի եւ 2006 թ․ ծնված Անդրեյ Լազուկինի վիճակը գնահատվում է ծանր։
Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am,-ը, հոկտեմբերի 14-ին ժամը 04։30-ին Վլադիկավկազի շրջանում Մոսկվա -Երեւան ավոբուսը բախվել էր «Սկանիա» բեռնատարին։
Վթարի հետեւանքով տուժել է 27 մարդ, զոհվել՝ 5-ը։ Հիվանդանոց է տեղափոխվել 10 մարդ, մնացածին տեղավորել են Բեսլանի Մշակույթի տանը։




























