«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Անդրադառնալով Սփյուռքի նախարարի պաշտոնում իր վերանշանակման պատճառներին՝ Հրանուշ Հակոբյանն ասել է, թե ինքը «անցած ռեժիմում», «ներկա ռեժիմում» ոչ անօրինականություն է կատարել, ոչ գողություն է արել, ոչ կոռուպցիայի մեջ է մեղադրվեի ոչ էլ այլանդակություններ է արել։
«ՉԻ» - Սրանք, իհարկե, շատ զորավոր փաստարկներ են։ Իսկ մենք միամտաբար կարծում էինք, թե նախարարի պաշտոն զբաղեցնելու եւ հետագայում վերանշանակվելու համար այլ որակներ էլ են պետք։ Օրինակ՝ նախարարը պիտի կարողանա նաեւ աշխատել եւ արդյունքներ ապահովել։ Բանից պարզվում է՝ դրա կարիքը չկա, գողությյուն եւ այլ այլանդակություններ արած չլինելը միանգամայն բավարար է:
Այսինքն՝ մեր հարեւանի Գագազ անունով կատուն հանգիստ կարող է հավակնել նախարարի պաշտոնին: Նա ոչ «ներկա ռեժիմում», ոչ «անցած ռեժիմում» որեւէ կոռուպցիոն սխեմայում չի ներգրավվել, այլանդակություններ չի արել (ժամանակին արված վիրահատական միջամտության շնորհիվ), ու անգամ ոստիկանության տվյալների բազայում մատնահետքեր չկան»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




























