«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Երեկ Երեւանում տեղի ունեցած հայ– ռուսական համաժողովում Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը ելույթ է ունեցել հայերեն, ու երբ ՌԴ տրանսպորտի նախարարը, ելույթը լսելով, առանց հասկանալու ժպտացել է, պրն Աբրահամյանը կատակել է՝ թե ինքն էլ է քաղաքավարի ժպտում, երբ օտար լեզվով ելույթը չի հասկանում։

«ՉԻ» - Այդ համաժողովում ի դեպ, բոլոր հայ պաշտոնյաները ելույթ են ունեցել ռուսերեն։ Այսինքն՝ զգացվում է, որ ամենահայրենասերը Արա Աբրահամյանն է եղել։ Նրա հայրենասիրությունն, իհարկե, բացատրվում է զուտ տեխնիկական պատճառներով, բայց դա էական չէ: Կարեւորն արդյունքն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում