Հոկտեմբերի 15-ին տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի վարչության նիստ, որը քննարկել է հոկտեմբերի 2-ի տեղական ինքնակառավարման ընտրությունները:

ՀԱԿ-ից հայտնում են, որ նիստում քննարկվել են Հայ ազգային կոնգրեսի հերթական համագումարի անցկացման, ինչպես նաև 2017թ. խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքների հետ կապված հարցեր:

Վարչությունը որոշել է շարունակել քննարկումները հաջորդ շաբաթ կայանալիք նիստում:

Նշենք, որ հոկտեմբերի 2-ին կայացած Վանաձորի եւ Գյումրիի քաղաքային ընտրություններում ՀԱԿ-ին չի հաջողվել հաղթահարել 6-տոկոսանոց շեմը: Վանաձորում ՀԱԿ-ն ստացել է 1,39 տոկոս ձայն, իսկ Գյումրիում՝ 1,09 տոկոս: