Ռուսաստանն ու ԱՄՆ-ը կարծում են, որ Վրաստանի դիրքորոշումը խոչընդոտ չի դառնա Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը Ռուսաստանի անդամակցության համար, եւ տվյալ գործընթացը կավարտվի տարվա ընթացքոմ: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 20-ին հայտարարել է ԱՄՆ նախագահի տնտեսական հարցերով խորհրդական Լոուրենս Սամերսը:

«Մենք ճանաչել են կրեատիվ որոշումների անհրաժեշտությունը, որոնք կօգնեն թույլ չտալ, որ Վրաստանի իրավիճակը խոչընդոտ լինի Ռուսաստանի ինտեգրման համար»,- ասել է Սամերսը ՌԴ փոխվարչապետ Իգոր Շուվալովի հետ բանակցություններից հետո: Սամերսն արձանագրել է ԱՀԿ-ին անդամակցելու ճանապարհին Ռուսաստանի արձանագրած առաջընթացը: