Մոսկվայում Գագարինի դատարանը վճիռ է կայացրել ոստիկանության աշխատակիցների հետ փողոցում մրցարշավի բռնված երիտասարդների գործով։ «Լուկոյլ» նավթային ընկերության փոխնախագահի որդի Ռուսլան Շամսուարովը մեղավոր է ճանաչվել իշխանության ներկայացուցիչներին վիրավորելու գործով եւ պարտավորվել է 300 ժամ հասարակական աշխատանքներ կատարել, հայտնում է ՏԱՍՍ–ը։
Գործի եւս մեկ ֆիգուրանտ էր 25-ամյա Վիկտոր Ուսկովը, որին նույնպես 300-ժամյա հասարակական աշխատանքի են դատապարտել եւ եւ 20 հազար ռուբլիով տուգանել։
Երրորդ ֆիգուրանտը 22-ամյա Աբդուվահոբ Մաջիդովն է, որը մեքենայի ղեկին է եղել։ Նրան արդարացրել են մեղադրական բոլոր հոդվածներով։ Բացի այդ ամենագնաց մեքենան օտարվել է հօգուտ պետության։




























