Չինաստանի Բեհեյի շրջանի հյուրանոցներից մեկում հանգստացող զույգը սեռական հարաբերությունների ժամանակ բարձրացրած աղմուկով արթնացրել է հարեւաններին, հայտնում է Metro–ն։
Լեյ Մոուն եւ նրա ընկերուհին այնքան մեծ աղմուկ են բարձրացրել հյուրանոցի սենյակում, որ նրանց դռան մոտ հավաքվել էր հանգստացողների դժգոհ խումբ։ Հաղորդվում է, որ նրանց բարձրացրած աղմուկը հյուրանոցի այցելուներին թույլ չի տվել քնել։
Չժան անունով հյուրերից մեկը ծեծել էր սիրեկանների դուռը եւ վեճի բռնվել։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները հետաքննել են միջադեպը։ Ի վերջո, Չժանը ստիպված է լինելու ավելի քան 2.2 հազար դոլար վճարել Մոուին։




























