ՀԱՊԿ–ի միակուռությունը ավելի շուտ ուրվական է։ Այս մասին հոկտեմբերի 17-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը։

Նրա խոսքով՝ այն հանգամանքը, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը խուսափել է ՀԱՊԿ գագաթնաժողովին մասնակցելուց եւ ինչ–ինչ պատճառներով չի ժամանել Երեւան, ամրապնդել է այդ կարծիքը։ «Իրականում ՀԱՊԿ բոլոր անդամ երկրները կապված են միայն Ռուսաստանի  հետ։ Այո, կա անմիջական համագործակցություն, սակայն կապող օղակը եղել եւ մնում է Ռուսաստանը»,– ընդգծել է Մինասյանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին Երեւանում կայացել է ՀԱՊԿ անդամ երկրների գագաթնաժողովը։