Իշխանությունները միայնակ չեն ղեկավարի ընտրատեղամասերը նկարահանելու պատվերը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 17-ին, խորհրդարանում հայտարարել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ ներկայացնելով Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը:
Նրա խոսքով՝ գործընթացին կհետեւի եռակողմ հանձնաժողովը, ըստ որում՝ իշխանությունը դրա մեջ կունենա ընդամենը մեկ երրորդ տեղ: Այդ դեպքում առիթ չի լինի իշխանություններին մեղադրելու հեռարձակումն ապահովելու ցանկություն չունենալու մեջ:
«Եթե մրցույթին հայտեր չներկայացվեն, ապա չեն լինի նաեւ նկարահանումներ: Քանի որ մենք չենք կարող մասնավոր հատվածին ստիպել, մենք կարող ենք միայն առաջարկել: Բայց այդ ժամանակ կարող են խոսակցություններ գնալ, թե իբր իշխանությունները դիտավորյալ են այդպիսի խիստ պայմաններ հաստատել, որ ոչ մեկը չի համաձայնել: Այդ պատճառով եռակողմ հանձնաժողովում, որը կհամակարգի տենդերը, իշխանության ներկայացուցիչները կկազմեն մեկ երրորդ մասը: Մյուսները կլինեն ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները»,- նշել է Հարությունյանը:




























