Չմշկասահքի օլիմպիական չեմպիոն Տատյանա Նավկան ասել է, որ ծննդյան օրվա առթիվ նվեր է պատրաստել իր ամուսնու՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի համար, հայտնում է «ՆՍՆ»-ն։

«Չեմ ուզում ասել, դա անձնական է»,- ասել է Նավկան, երբ նրան հարցրել են, թե հատկապես ինչ անակնկալ է նա պատրաստել ամուսնու համար։

Ավելի վաղ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը իր Instagram-ում շնորհավորել էր Պեսկովին ծննդյան օրվա առթիվ։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հոկտեմբերի 17-ին դարձավ 49 տարեկան։

Դմիտրի Պեսկովն ու Տատյանա Նավկան պաշտոնապես ամուսնացել են 2015-ի օգոստոսի 1-ին։