Ռուսական ավիացիան Հալեպի մատույցներում մշտապես հարվածում է զինյալներին  զենք բերող շարասյուններին։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության ղեկավար, գեներալ – լեյտենանտ Սերգեյ Ռուդսկոյը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ռուսական ավիացիան մշտապես հարվածներ է հասցնում քաղաքի մատույցներում զինյալներին զենք ու պաշար բերող շարասյուններին»,- ասել է նա։