Թուրքիայի սեփականաշնորհման գերագույն խորհուրդը որոշում է կայացրել սեփականաշնորհել ավտոմոբիլային ճանապարհներն ու կամուրջները, որոնք գտնվում են գլխավոր վարչության իրավասության ներքո:

Ըստ այդ որոշման՝ Էդիրնե-Ստամբուլ-Անկարա, Ռոզանտի-Թարս-Մերսին, Տարսուս-Ադանա-Գազիանթեփե, Իսքենդերուն-Թոփրաքկալե, Անկարայի, Իզմիրի, Ֆաթիհ Սուլթան շրջանային ճանապարհները պետք է ընդգրկվեն սեփականաշնորհման ծրագրում:

Սեփականության իրավունքը տրվելու է 25 տարով: Սեփականաշնորհման գործընթացն ավարտվելու է 2012 թվականին: