Ընտրություններում առաջին տեղը գրավող կուսակցությունները չպետք է արհեստական բոնուս ստանան մեծամասնություն ապահովելու համար: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ԱԺ-ում հայտարարել է «Համախմբում» կուսակցության անդամ, պատգամավոր Էլինար Վարդանյանը՝ ելույթ ունենալով Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ:
Նրա խոսքով՝ թե այդ բոնուսները որքանով են անարդարացի, ցույց տվեցին Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիի ընտրությունները, որտեղ «Բալասանյան» դաշինքը, որ հավաքել էր ընդամենը 34 տոկոս, ավագանիում մեծամասնություն ստացավ եւ քաղաքապետ նշանակեց: «Իսկ Վանաձորում իշխանությունները կիրառեցին կեղծումներ, որոնց երկրում ինչ-որ կերպ վարժվել են, իսկ արդեն ընտրություններից հետո ավելի վտանգավոր խորամանկությունների դիմեցին»,- հավելել է Վարդանյանը:




























