Ամբողջ աշխարհի հայերը կարող են ստուգել ազգային ընտրությունների օրինականությունը։ Այս մասին փետրվարի 18-ին խորհրդարանում ասել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ ելույթ ունենալով Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի շուրջ։
Նրա խոսքով՝ այսօր Հայաստանում ընտրախախտումների գլխավոր ձեւը ուրիշի փոխարեն քվեարկելն է։ Քվեարկողների ցուցակիների հրապարակումը դրան վերջ կդնի։ «Իհարկե մենք նախատեսել ենք ընտրությունների բողոքարկման եւ արդյունքներն անվավեր ճանաչելու մեխանիզմ, սակայն ցուցակների հրապարակման կանխարգելիչ էֆեկտն ավելի ծանրակշիռ կլինի»,– ասել է Զուրաբյանը։
Նա կարծում է, որ, սակայն, իշխանությունները չեն պատրաստվում ազնիվ խաղալ, նրանք գիտեն, թե ինչ խաղ են սկսում։ «Նրանք ուզում են իշխանության գլուխ մնալ վարչական ռեսուրսի եւ ռեյտինգային ցուցակների հաշվին։ Իշխանությունն ասել է յուրայիններին, որ այլեւս չի կարելի խարդախել, սակայն որպեսզի ուշքի բերի ընկճված ընտրակեղծարարներին, վերանշանակել է ԿԸՀ նախագահին եւ Գյումրիում ու Վանաձորում քաղաքայն իշխանությունների ընտրություններում խարդախությունների նոր տեսակներ է փորձարկել»,– ասել է նա։




























