Պերուի շրջակա միջավայրի պաշտպանության գործակալությունը հետաքննում է 10 հազար տիտիկակյան սուլող գորտերի մահվան հանգամանքը, որոնց մարմինները գտել էին երկրի հարավում, փոխանցում է BBC–ն։
Գործակալությունը կարծում է, որ նրանց մահվան պատճառը շրջակա միջավայրի աղտոտումն է։ Պետությունն անտեսել է մաքրող շինություններ կառուցելու մասին տեղի բնակիչների եւ գիտնականների խնդրանքը։ Ակտիվիստները մոտ 100 մարմին են գտել։
Տիտիկա լճում ապրող սուլող գորտերը ոչնչացման եզրին են գտնվում։




























