Բրյուսելի հարավում Carrefour սուպերմարկետում 15 մարդու պատանդառած դանակով զինված տղամարդը հանձնվել է ոստիկանությանը, հայտնում է BBC–ն։
VRT հեռուստաալիքը միջադեպը կապակցում է կողոպուտի փորձի հետ, սակայն հարձակվողի իսկական դրդապատճառները անհայտ են։ Նախնական տվյալներով միջադեպի հետեւանքով տուժածներ չկան։
Դեպքի վայրում աշխատում է ոստիկանության հատուկ ստորաբաժանումը, իսկ սուպերմարկետի վրա ուղղաթիռ է պտտվում։ Ոստիկանությունը շղթայել է սուպերմարկետի տարածքը։




























