Ընտրական օրենսգրքում փոփոխությունների մասին օրինագծի առաջին ընթերցմամբ քվերակությունից հետո խորհրդարանական խմբակցությունների ղեկավարները շարունակում են օրենսգրքի խնդրահարույց հարցերի քննարկումները, որոնք եթե ընդունվեն, ապա հաջորդ քվեարկությունների ժամանակ եւս բոլոր ընդդիմադիր խմբակցությունները կողմ կքվեարկեն։
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն այսօր՝ հոկտեմբերի 19-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում մանրամասնել է քննարկման առարկան։
«Խնդիրը հետեւյալն էր․ 4+4+4 համաձայնագրում հատատվել էր այն սկզբունքը, որը պնդում էր քաղաքացիական հսարակությունը, որ գործի հավաստիության կանխավարկածը: Այսինքն եթե քաղաքացիները ներկայացնում են դիմումներ կրկնակի քվեարկության մասին, ապա ընտրական հանձնաժողովները կամ պետք է հերքեն կամ ընդունեն որպես հավաստի տեղեկություն, եւ քանի որ իշխանության կողմից մտավախություն կա, որ դիմումների տեղատարափ կլինի եւ հնարավոր չի լինի ստուգել բոլորը, առաջարկել են հակակշիռ՝ քրեական պատասխանատվություն սահմանել սուտ մատնության համար, որին մենք դեմ չենք եւ համաձայնագրում դա կա»,-մանրամասնել է Լեւոն Զուրաբյանը։
Նա նշել է, որ իրենք առաջարկում են, որ տվյալ հանցանքը հստակ նկարագրություն ունենա. «Հիմա, փաստորեն այդ հոդվածը մտցնելով քրեական օրենսգրքի մեջ՝ չի տրվում այդ հանցանքի նկարագրությունը, որը տրամաբանական կլիներ։ Այսինքն՝ եթե մարդը մոլորության մեջ է եղել, դա չի կարող հիմք ծառայել որ նրան սուտ մատնության համար դատապարտեն։ Ամբողջ խնդիրը սրա մեջ է: Եթե մարդը դիտավորությամբ է այդ սուտն ասում, դրա համար, իհարկե, պետք է քրեական պատասխանատվություն կրի։ Հիմա սա լուծումներից մեկն է համարվում»,-ասել է ընդդիմադիր պատգամավորը։




























