Կանայք ավելի են հակված Twitter-ում միզոգինիա արտահայտելու (կանանց նկատմամբ արհամարհանք, ատելություն), քան տղամարդիկ: Այս մասին նշված է Brandwatch-ի հետազոտության մեջ:
Վերլուծության ընթացքում դիտարկվել է 4 մլն անգլերեն թվիթ, որոնք հրապարակվել են 2012-ից մինչեւ 2014 թվականները: Հետազոտության արդյունքների համաձայն՝ սոցցանցի լսարանի կանանց է պատկանում հրապարակումների 52 տոկոսը, որոնք իրենց իսկ սեռի ներկայացուցիչների հանդեպ անբարյացակամություն են արտահայտում:
Ըստ Gazeta-ի՝ Brandwatch-ի վերլուծաբանները չեն դիտարկել այն գրառումները, որոնց հավանություն չտվող արտահայտությունները ծաղրալից են եղել:




























