Կենդանիների մշտադիտարկման գործակալությունը արդեն երրորդ օրն է Թբիլիսիի կենտրոնում անցկացնում է արջի որոնողական աշխատանքներ: Անցած երեկոյան Թբիլիսիի բնակիչներից մեկը՝ Իզոլդա Կեւլիշվիլին, մշտադիտարկման ծառայությանը հայտնել է, որ արջին տեսել է Իկալտո փողոցում՝ իր տան մոտ:
Նրա խոսքով՝ դա փոքրիկ արջուկ չէր, բայց եւ մեծահասակ արջ էլ չէր:
Գործակալության ներկայացուցիչները մտադիր են վերծանել Իկալտո փողոցում տեղադրված տեսահսկման սարքերի նկարահանումները:
Քաղաքի կենտրոնում անցկացվող որոնողական աշխատանքներին ներկայումս մասնակցում է փրկարարների 4 անձնակազմ:
Արջին փնտրում են անցած գիշերվանից: Գործակալությունից պնդել են, որ ո՛չ Թբիլիսիի Կենդանաբանական այգում, ո՛չ կրկեսում չեն հաստատել գիշատչի փախուստը։




























