Իշխանությունները, միեւնույն է, պատրաստվում են բանտարկել ընտրություններում սխալ հայտարարության համար: Այդ պատճառով հասկանալի չէ, թե որն է այստեղ ընդդիմության հետ փոխզիջումը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 19-ին, խոհրդարանում հայտարարեց «Համախմբում» կուսակցության անդամ, պատգամավոր Ստեփան Մարգարյանը՝ ելույթ ունենալով երկրորդ վերջնական ընթերցմամբ Ընտրական օրենսգրքում փոփոխություների նախագծի քննարկմանը:
«Կրկին եզրահանգում: Ինչո՞ւ: Դրանով դուք կխանգարեք ընտրություններում խախտումների վերահսկմանը: Ակտիվիստները կզգուշանան. մեկ սխալ, եւ նրանց կարող են բանտարկել: Նյարդայնություն երեւան կգա»,- ընդգծել է Մարգարյանը:
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն, իր հերթին, պնդել է, որ անհրաժեշտ է պատժել նույնիսկ չկանխամտածված կեղծիքի համար, քանի որ խոսքը հանցավոր անփութության մասին է: Եթե որեւէ մեկը կասկածում է՝ ճիշտ է ասում, թե ոչ, եւ պատշաճ կերպով իրեն չի վերստուգի, դա անփութություն է, այսինքն՝ նույնպես իրավախախտում: Ըստ որում՝ այն կարող է ծանր հետեւանքներ ունենալ, օրինակ՝ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու հայտարարությունը:
«Եթե այդպիսի լուրջ հետեւանքներ չլինեն, պատիժը կարող է մեղմ լինել: Բայց այն պետք է լինի, որովհետեւ անփութությունը հանցագործություն է»,- ասել է Հարությունյանը:
Նշենք, որ օրենսգրքով առաջարկվում է քրեական պատիժ սահմանել ուրիշի փոխարեն քվեարկելու համար, այն է՝ 2-5 տարվա ազատազրկում։ Այլ անձի կեղծ քվեարկության մասին կարելի է դիմում ներկայացնել։ Սակայն քաղաքացիներին եւ ընտրական հանձնաժողովներին դիմումների հոսքից պաշտպանելու համար առաջարկվում էր պատժել նաեւ սուտ մատնության համար։ Ընդդիմությունը, սակայն դեմ էր, քանի որ ակտիվիստներին այդ դեպքում կարող են բանտարկել պատահական սխալի համար։ Այս դրույթը փոխվեց, հիմա իշխանությունն առաջարկում է 200-800 հազար դրամ տուգանք կամ 2 տարվա ազատազրկում սահմանել սուտ մատնության համար։




























