Ըհդհանուր տարվա կտրվածքով թվերը համապատասխանում են անցած տարիների ցուցանիշներին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը՝ անդրադառնալով վերջին երեք ամիսներին երեք ծննդկանի մահվան դեպքերին:

Վահան Պողոսյանը հայտնեց նաեւ, որ հոկտեմբերի 18-ին մահացած 32-ամյա ծննդկանի դեպքով առողջապահության նախարարի հրամանով ստեղծվել է հանձնաժողով, որն արդեն սկսել է ուսումնասիրությունները:

«Երբ որ ավարտվի ուսումնասիրությունը, արդյունքները կհրապարակվեն»,- ասաց փոխնախարարը:

Անդրադառնալով «Սլավմեդ»-ում անցկացվող ներքին ուսումնասիրությանը, Վահան Պողոսյանը նշեց, որ ստուգումներն ավարտվել են եւ առաջիկայում արդյունքները կհրապարակվեն: Նշենք, որ այս հիվանդանոցում ստուգումներ են անցկացվում, քանի որ 7 ամսում 2 ծննդկան էր մահացել: