«Հիմնադիր խորհրդարանի» անդամներ Ժիրայր Սեֆիլյանն ու Վարուժան Ավետիսյանը  «Վարդաշեն» ՔԿՀ-ից այսօր՝ հոկտեմբերի 19-ին, նամակ-հորդոր են ուղղել արդեն 13-րդ օրը հացադուլ հայտարարած Կարո Եղնուկյանին՝ հորդորելով նրան դադարեցնել հացադուլը:

«Սիրելի Կարո

Հացադուլը քաղբանտարկյալի համար պայքարի ծայրահեղ միջոց է:

Սակայն այս մարդատյաց եւ հակահայ ռեժիմի համար մարդու կյանքը եւ առողջությունը ոչ մի արժեք չունեն:

Միեւնույն ժամանակ՝ քո հացադուլի շնորհիվ քո եւ մյուս քաղբանտարկյալների իրավունքների խախտումներն ավելի լայն հանրային ու միջազգային ուշադրության արժանացան:

Հորդորում ենք քեզ բավարարվել այդ արդյունքով ու խնայել առողջությունդ եւ ուժդ ու եռանդդ օգտագործել պայքարի նպատակին այլ ձեւերով ծառայելու ուղղությամբ»,-ասված է նամակ-հորդորում: