Արտասահմանյան ռազմական տեխնիկան չընդգրկել պետական պատվերի մեջ: Այս մասին նշված է պաշտպանական պետական պատվերի ձեւավորկերպման կարգում, որը հավանության է արժանացել հոկտեմբերի 20-ին, ՀՀ կառավարության նիստում:

Ռազմական նշանակության ապրանքները, որոնք Հայաստանի սահմաններից դուրս են արտադրվում, վերանորոգվում կամ վերամշակվում, ինչպես նաեւ միջնորդների կողմից կատարվող մատակարարումները պաշտպանական պատվերի մեջ չեն ընդգրկվի: Փաստաթղթի համաձայն՝ գնման գները կձեւավորվեն պետական կարգավորման մեթոդներով: