Կերակրողին կորցնելու համար թոշակն այսուհետ կտարածվի նաեւ ռազմական ուսումնարանների կուրսանտների ընտանիքների անդամների վրա՝ նրանց զոհվելու դեպքում: Որոշումը հավանության է արժանացել Հայաստանի կառավարության հոկտեմբերի 20-ի նիստում:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի խոսքով՝ անհրաժեշտ փաստաթղթերը կարելի է ներկայացնել ծառայողական թոշակների նշանակման հարցերով զբաղվող ցանկացած տարածքային գրասենյակ:




























