Անցած շաբաթ Գերմանիայում հսկայական դդումների ամենամյա առաջնությունում (The Giant Pumpkin European Championship) հաղթող է ճանաչվել այգեպան Մաթիաս Վիլեմանսը Բելգիայից, որին հաջողվել է աճեցնել 1190 կգ կշռող դդում, հայտնում է Kedem–ը։
Բելգիացին կարողացել է ոչ միայն հաղթել մրցույթում, այլեւ համաշխարհային ռեկորդ սահմանել՝ հայտնվելով Գինեսի ռեկորդների գրքում։ Նախորդ դդում- ռեկորդակիրը մոտ 965 կգ էր կշռում։ Նյու Հեմփշիրի համալսարանի մրգերի ու բանջարեղենի հարցերով մասնագետ Ջորջ Համիլթոնի խոսքով հսկայական չափերի բանջարեղեն աճեցնելու գլխավոր գաղտնիքը առաջին հերթին գենետիկան է, իսկ հետո նոր արեւն ու տաքությունը, պարարտանյութը ու ջուրը։




























