Մինչեւ տարեվերջ ՀՀ արդարադատության նախարարությունը կներկայացնի պայմանական վաղաժամ ազատման օրինագծերի փաթեթը։ Այս մասին հոկտեմբերի 20-ին խորհրդարանում ասել է արդարադատության  նախարար Արփինե Հովհաննիսյանը։

Բանտարկյալների հետ զրույցները հիմքեր են տալիս պնդել, որ շատերի համար կարեւոր է ոչ այնքան պայմանները, որքան պայմանական վաղաժամ ազատվելը, նշել է նա։