Հայաստանի Կենտրոնական բանկը նպատակահարմար է գտել երրորդ եռամսյակի ընթացքում անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքի դեռեւս մայիսին սահմանած 7.25 տոկոս մակարդակը: Նման որոշում է կայացվել հոկտեմբերի 12-ի ԿԲ խորհրդի նիստում, որին մասնակցել են ԿԲ նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանը, խորհրդի անդամներ Աշոտ Մկրտչյանը, Ամալյա Սարիբեկյանը, Ահարոն Չիլինգարյանը, Անդրանիկ Նորեկյանը, Վախթանգ Աբրահամյանը:
Արժութային շուկայում դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքը երրորդ եռամսյակի միջին ցուցանիշը նախորդ եռամսյակի միջինի համեմատ արժեւորվել է 5.15 տոկոսով` կազմելով 365.51 դրամ, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ արժեւորվել է 1.95 տոկոսով: ՀՀ առեւտրային հիմնական գործընկեր երկրների արժույթներից եվրոյի նկատմամբ դրամի փոխարժեքը նախորդ եռամսյակի համեմատ արժեւորվել է 3.75 տոկոսով` կազմելով 472.20 դրամ, իսկ 1 ռուբլու նկատմամբ` արժեւորվել է 9.10 տոկոսով եւ կազմել է 11.65 դրամ:
ԿԲ եւ Կառավարության կողմից իրականացվող ապադոլարայնացման միջոցառումների իրականացման արդյունքում դոլարայնացման մակարդակը եռամսյակի ընթացքում նվազել է 3 տոկոսով:





























