Մոսկվայում 4-ամյա երեխայի սպանության մեջ մեղադրվող դայակի գործով դատավարության ընթացքում պետական մեղադրողը պահանջել է Գուլչեխրա Բոբոկուլովային հարկադիր բուժում նշանակել, փոխանցում է Gazeta–ն։

Խորոշեւյան դատարանը սկսել է քննել գործը։ Պետական մեղադրողը ընթերցել է բժշկական բնույթի հարկադիր միջոցների կիրառման մասին վճիռը։

Այդպիսով՝ մեղադրող կողմը քրեական պատժի փոխարեն որոշում է կայացրել կասկածյալին հարկադիր բուժման ուղարկելու անհրաժեշտության մասին։ Այս գործով վճիռը պետք է կայացնի դատարանը։