Հայաստանի կառավարությունն այսօր` հոկտեմբերի 21-ին թույլատրեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը՝ գործատուներից տեղեկատվություն ստանալ ցանկացած աշխատակցի վարձատրության չափի վերաբերյալ։

Կառավարությունն իր որոշումը պայմանավորել է աշխատողների իրավունքների եւ հնարավորությունների հավասարության սկզբունքի, տղամարդկանց եւ կանանց միեւնույն կամ համարժեք աշխատանքի դիմաց միեւնույն չափով աշխատավարձ ստանալու իրավունքի ապահովման անհրաժեշտությամբ: