ՌԴ Օրենբուրգի մարզում իրավապահ մարմինները հետախուզում են տղամարդուն, որը փախել է ցմահ բանտարկյալների №6 հատուկ ռեժիմով ուղղիչ գաղութից, որը հայտնի է որպես «Սեւ դելֆին», փոխանցում է «Ինտերֆաքս»–ը։

«Խարամի արտադրության օբյեկտից փախել է համար 6 քրեակատարողական հիմնարկի կալանավոր Ալեքսանդր Ալեքսանդրի Ալեքսանդրովը՝ ծնված 24.03.1984-ին»,– ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Հաղորդվում է, որ բանտարկյալը, որն ազատության մեջ պետք է հայտնվեր 2017-ի հուլիսին, լքել է գաղութի տարածքը հոկտեմբերի 22-ին։

Գերատեսչությունից նշել են, որ սա №6  ուղղիչ գաղութից փախուստի առաջին դեպքն է։